Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյան

Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ
  • Ընդհանուր տեղեկություններ

 

Ծնվել է 1973 թ., գյուղ Բարձրաշեն, Շիրակի մարզ։ Ավազանի անունը՝ Հրաչ:

1980-1990 թթ․ - Էջմիածնի թիվ 5 միջնակարգ դպրոց։

1990-1996 թթ. - Գևորգյան հոգևոր ճեմարան։

2003-2006 թթ․ - Մոսկվայի Ս. Տիխոնի անվան աստվածաբանական ինստիտուտ:

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

 

1996 թ. - սարկավագ` ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի:

2000 թ. - կուսակրոն քահանա` ձեռամբ Տ. Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի:

2005 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի։ Թեզ՝«Վիմական արձանագրությունները եկեղեցագիտական տեսանկյունով»։

2006 թ. նոյեմբերի 19 - եպիսկոպոս՝  ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

 

  • Պաշտոնավարություն

 

1996-1998 թ. - «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատան տնօրեն։

1998-2000 թթ.  - ազգային բանակ՝ գնդերեց։

2000-2001 թթ.  -  Մայր Աթոռի պարետ։

2001-2002 թթ. - Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդի օգնական, 2002-2005 - Ռիգայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ:

2005-2006 թթ. - Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ:

2006-2015 թթ. - Գեղարքունյաց թեմի առաջնորդ:

2008 թ.  - Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի քարտուղարության անդամ։

2009-2015 թթ. - ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

2009-2015 թթ․ - Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

2015 թ.-ից  - Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ: